հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մրցույթ գիտնականների համար. հաղթողները կստանան 250 հազար դոլար

Մրցույթ գիտնականների համար. հաղթողները կստանան 250 հազար դոլար

Մեկնարկել է հիմնարար գիտությունների ոլորտում Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակի հայտերի ըն­դունման 2022 թվականի շրջափուլը:

Մրցանակը սահմանված է այն գիտնականների համար, որոնց գործունեությունը շոշափելի ազդեցություն կամ ավանդ ունի հիմնարար գիտությունների՝ քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի կամ կենսաբանության զարգաց­ման համար: Ամենամյա այս մրցանակի նպատակն է աջակցել գիտնականների գործունեութ­յանը, խրախուսել երիտասարդներին, հատկապես՝ աղջիկներին:

Մրցանակի շրջանակում ընտրվում է երկու հաղթող, որոնց շնորհվում է 250 000-ական ԱՄՆ դոլար դրամական պարգև։

Հայտերը պետք է ներկայացվեն անգլերեն կամ ֆրանսերեն:

Մրցանակի, ինչպես նաև հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ մրցանակի պաշտոնական կայքէջից՝ https://bit.ly/3gb5oxO:

Մասնակցության դեպքում թեկնածուներն իրենց տվյալները մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը պետք է ուղարկեն [email protected] էլ. փոստի հասցեին:

  • Կիսվել: