չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մոտ ժամանակներս ակնկալում ենք տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը․ Այվազյան

Մոտ ժամանակներս ակնկալում ենք տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը․ Այվազյան

Ադրբեջանը եւ Հայաստանը Ղարաբաղյան կարգավորման հարցով հանդիպում կանցկացնեն այն բանից հետո, երբ հակամարտության գոտում իրավիճակը կայունանա: Այս մասին Մոսկվայում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը:

«Մենք մոտ ժամանակներս ակնկալում ենք տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը, ինչպես նաեւ խորհրդակցություններ միջնորդների եւ ԱԳՆ ղեկավարների միջեւ: Հետագայում հնարավոր է հող նախապատրաստել նոր բանակցային գործընթացի համար»,-ասել է նա:

Այվազյանը հավելել է, որ Երեւանն ու Մոսկվան զգուշավոր լավատեսություն ունեն երկխոսության վերսկսման առումով: Եվ կողմերը պետք է անեն հնարավորամեն ինչ, որպեսզի ողբերգությունը չկրկնվի:

  • Կիսվել: