Մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակել Խաղաղության պայմանագրի ստորագման ուղղությամբ քննարկումներն ադրբեջանական կողմի հետ․ Փոխնախարար
Մեր գնահատականով Ալբանիայում Փաշինյան-Ալիև հանդիպումը բավական կառուցողական է ընթացել և երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները Խաղաղության պայմանագրի ստորագման ուղղությամբ. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակել քննարկումներն ադրբեջանական կողմի հետ»,-ասաց նա։
Կոստանյանը նշեց, որ հանդիպման կարևորությունը սուրճի սեղանը չէր, այլ փաստն էր, որ երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկումներն ընդհանուր խաղաղության օրակարգի և պայմանագրի կնքման գործընթացն առաջ մղելու շուրջ։