ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մոտ ապագայում հանդես կգանք ասուլիսով կամ հայտարարությամբ՝ հանրաքվեի մասին. Սիմոնյան

Մոտ ապագայում հանդես կգանք ասուլիսով կամ հայտարարությամբ՝ հանրաքվեի մասին. Սիմոնյան

Սա հերթական հանդիպում էր վարչապետի հետ: Այս մասին «Իմ քայլը» նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ հանրաքվեի մասին հարցեր եղել են, քննարկվել են, բայց քննարկումը ԱԺ հարցերին էր վերաբերում, նաև Մյունխենի հանդիպմանը շատ ժամանակ տրամադրվեց քննարկելու համար:

Ինչ վերաբերում է հանրաքվեին՝ Սիմոնյանն ասաց. «Կարծում եմ՝ մոտ ապագայում կամ մամուլի ասուլիս կամ հայտարարություն կանենք՝ կապված հանրաքվեի հետ, հիմա զերծ կմնամ ինչ-որ բան ասելու»:

Նա նշեց, որ վստահ է, որ ՈՉ-ի շտաբ նույնպես կձևավորվի, իսկ եթե չձևավորվի, անհանգստանալու, մտահոգվելու բան չկա:

Լրագրողների դիտարկմանը, թե Ռուբեն Մելիքյանը դիմելու է ԿԸՀ, և ստացվում է, որ Քոչարյանի աջակիցներն են դառնալու ՈՉ-ի շտաբը ձևավորողը, Սիմոնյանը պատասխանեց. «Ես նորմալ եմ վերաբերվում, կաևոր չէ՝ մարդ ում աջակիցն է՝ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, թե Հրայր Թովմասյանի, այնպես չէ, որ մեր ժողովրդի համար գաղտնիք է, թե ով է փորձելուկանգնեցնել ժողովրդավարական գործընթացը, շատ ուրախ եմ, որ ձեզանից իմացա, որ պատրաստվում են, շատ հետաքիքիր է, քաղաքականապես բուռն ու շատ հաճելի ժամանակահատված է սպասվում, որտեղ կզրուցենք մեր քաղաքացիների հետ, կլսենք իրենց, կփորձենք բոլոր մտահոգություններին լուծում տալ»:

Նա նշեց նաև, որ հանրաքվեի անցկացման հստակ ձևաչափ դեռևս մտածված չէ և հավելեց. «Եթե ՀՀ ժողովուրդը մեզ հետ է, ինչ կապ ունի՝ ո՛վ է մեզ դեմ»:

  • Կիսվել: