ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոտ 2 տարի ՀՀ-ն մաս է կազմում միջազգային մաֆիոզ համակարգի, որտեղից գոյացած խայտառակ մեծ գումարներն ընկնում են Փաշինյանի ընտանեկան բյուջեն. Մինասյան

Մոտ 2 տարի ՀՀ-ն մաս է կազմում միջազգային մաֆիոզ համակարգի, որտեղից գոյացած խայտառակ մեծ գումարներն ընկնում են Փաշինյանի ընտանեկան բյուջեն. Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին հանդես եկավ ուղիղ եթերով, որն այս անգամ կրում էր ՛՛Մաքսանենգ ծխախոտով երկրորդ ինքնաթիռը կալանավորվեց. սրանք իսկականից գիժ են՛՛ անվանումը:

Մինասյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ փորձ չարեց բացատրելու կամ պարզաբանելու, թե ինչ էր այդ ամբողջ պատմությունը՝ կապված ծխախոտի կամ ադամանդի արտահանման հետ: ՛՛Փորձ չարվեց նույնիսկ ֆիկտիվ, ձևական քրեական գործ հարուցել, որովհետև պարզվում է, որ ծխախոտային բիզնեսը արդեն տևում է երկու տարի: Մոտավարապես երկու տարի Հայաստանը մաս է կազմում միջազգային մաֆիոզ համակարգի, որտեղից գոյանում են խայտառակ մեծ գումարներ, որոնք ընկնում են ուղիղ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բյուջեն՛՛,-շեց նախկին դեսպանը:

Մինասյանն ասաց նաև, որ անգամ փորձ չարվեց ձևական հանձնաժողով ստեղծել, որը կփորձեր հանրությանը պարզաբանել, թե ինչպես էր հնարավոր Հայաստանում երեք ամսում կազմակերպել առանց համապատասխան գործարանների, աշխատատեղերի 20 միլիարդ դրամի ադամանդի մշակում և արտահանում:

Նրա խոսքով՝ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ նույնիսկ չկարողացավ հերքել այդ ծխախոտի սկանդալի հարցը և բառախաղ արեց` ասելով որ խնդիր կա, բայց Հայաստանի մաքսային ծառայությունը գործել է օրենքի համաձայն:

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը հավելեց, որ մայիսի 9-ին Հայաստանից մեկնել է մի նոր ինքնաթիռ` լի մաքսանենգ ծխախոտով՝ Երևանից Վարոնեժ, ուր վայրէջք է կատարել մոտավորապես ժամ 20-ին: Այդտեղ եղել է 18 տոննա 831 կիլոգրամ ծխախոտ: Նա նշեց, որ այն ձևակերպված է եղել որպես  ՛՛товары народного потребления՛՛: 

Մինասյանի խոսքով՝ Հայաստանում  հատուկ դրության ժամանակ բոլոր ինքնաթիռները, որոնք վայրէջք են կատարում և մեկնում են, պետք է ունենան ՀՀ կառավարության թույլտվությունը: Նա ասաց. «Երբ օդանավը վայրէջք է կատարում, ոստիկանները զննում են և տեսնում են, որ դա ծխախոտ է ` առանց ռուսական ակցիզի, և քանի որ փաստորեն կեղծ փաստաթղթեր են, սկսվում է քրեական գործ, ամբողջ ծավալը մտցնում են հատուկ ռեժիմի մեջ և սկսում են հետաքննել»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Վորոնեժի մարզի օդանավակայանում ձերբակալվել է Հայաստանից ժամանած մաքսանենգ ծխախոտի հերթական բեռը։ Հաստատված տվյալների համաձայն՝ բեռը ձերբակալվել է տրանսպորտային ոստիկանության կողմից․ խմբաքանակն ուղարկել է փորձաքննության։

EADaily-ի աղբյուրների տվյալներով ՝ Վորոնեժի օդանավակայանում մի քանի տասնյակ տոննա քաշով ծխախոտի մաքսանենգ բեռի դուրս գալուն սպասում էին 3 մեծ բեռնատար, որոնք հետագայում պետք է ծխախոտը հասցնեին Ստավրոպոլ:

Որոշ տվյալներով ՝ անօրինական բեռը Հայաստանից ժամանել է մայիսի 9-ին։

 

  • Կիսվել: