ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մոսկվայում Փաշինյանը դեպի Նախիջևան այլընտրանքային երկաթուղի կառուցելու առաջարկ է արել, որը չի անցնի Մեղրիով

Մոսկվայում Փաշինյանը դեպի Նախիջևան այլընտրանքային երկաթուղի կառուցելու առաջարկ է արել, որը չի անցնի Մեղրիով

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը գտնում է, որ այսօր Ադրբեջանի կողմից հնչած կրակոցը, որի հետևանքով զինվոր է վիրավորվել, պայմանավորված է նրանով, որ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը դեպի Նախիջևան այլընտրանքային երկաթգիծ կառուցելու առաջարկ է արեք։

Այս առնչությամբ Աթանեսյանը, մասնավորապես գրել է.«Ինչու՞ է Ադրբեջանը կրակել: Հայատյաց են՝ գիտենք: Մարդասպան են՝ վաղուց է հայտնի: Բաքվի ջարդերի 31 տարվա վաղեմության օրերն են, իսկ թուրքը սիմվոլիկայի ցեղ է՝ կասկած չկա: Բայց սրանք արտաքին ատրիբուտներն են:

Բուն պատճառն այն է, որ Հայաստանը մոսկովյան բանակցություններում դեպի Նախիջեւան այլ երթուղի է առաջարկել՝ Բաքու-Աղստաֆա-Իջեւան-Երեւանով: Արցախում հնչած ադրբեջանական նշանառու կրակոցին ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը՝ դրանից էլ պարզ կդառնա՝ Մոսկվային Թուրքիայի հետ երկաթուղային կապի Աղստաֆա-Իջեւան գի՞ծն է պետք, թե՞ հատկապես՝ Մեղրիի՞ ,,միջանցքը,,»:

  • Կիսվել: