Մոսկվայում Միրզոյան-Բայրամով առանձին հանդիպում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Այսօր Մոսկվա են ժամանել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:
«Արարատ Միրզոյանը մասնակցում է ԱՊՀ նիստին: Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ»,-այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նշենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում մասնակցելու են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: