չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մոսկվայում կհանդիպեն Լավրովն ու Բայրամովը

Մոսկվայում կհանդիպեն Լավրովն ու Բայրամովը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի Մոսկվայում հանդիպելու է ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին նախօրոք հայտարարել էին ՌԴ և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները։

«Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի առավել արդիական ասպեկտների ուղղությամբ, ներառյալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը»,- հայտարարել է ռուսական կողմը։

ՌԴ ԱԳՆ-ից նաև նշել են, որ Բայրամովի նախատեսվող այցը դիտարկում են որպես ռուս-ադրբեջանական վստահելի քաղաքական երկխոսության շարունակություն և փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնում։

Ակնկալվում է, որ քննարկումների առանցքում են լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարաբերություններն ու ՌԴ միջնորդական ջանքերը։

  • Կիսվել: