ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվայում Ղրղզստանի նախագահն ու պատվիրակությունը չեն մասնակցել շքերթին․ օդանավակայանում պարզվել է, որ կան վարակվածներ

Մոսկվայում Ղրղզստանի նախագահն ու պատվիրակությունը չեն մասնակցել շքերթին․ օդանավակայանում պարզվել է, որ կան վարակվածներ

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը չի մասնակցել Մոսկվայում անցկացվող տոնակատարություններին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին, քանի որ նրան ուղեկցող անձանց շրջանում Մոսկվայի օդանավակայանում հանձնած թեստերի արդյունքում կորոնավիրուս է հաստատվել։

«Ըստ ալգորիթմի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, պատվիրակության անդամները և ուղեկցող անձինք Մոսկվա ժամանելիս հանձնել են COVID-19-ի թեստեր: Ուղեկցողներից երկուսի թեստերի պատասխանը  դրական էր», - ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Դրական արդյունք են ցույց տվել Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Դանիյար Սադիկովի և անվտանգության աշխատակցի թեստերը:

  • Կիսվել: