կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մոսկվան պետք է տա գնահատական․ Գրիգորյանը՝ Ռուսաստանի միջնորդական ջանքերի ձախողման մասին

Մոսկվան պետք է տա գնահատական․ Գրիգորյանը՝ Ռուսաստանի միջնորդական ջանքերի ձախողման մասին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Հանրային ՀԸ լրագրողի այն հարցին, թե մոսկովյան եռակողմ հանդիպումը 20 րոպե է տևել՝ ի տարբերություն Արևմուտքում տեղի ունեցողների, միթե սա ազդակ է, որ Ռուսաստանը ձախողում է միջնորդի իր դերը, նշեց՝ կարծում է՝ Մոսկվան պետք է տա գնահատական․

«Քանի որ իրենք են միջնորդը ու դրանից առաջ երկկողմ հանդիպումներ էլ են եղել, այդտեղ ևս բազմաթիվ հարցեր են քննարկվել, բայց ընդհանուր առմամբ, այդ հանդիպումների ժամանակը, ավելի շատ միջնորդներն են իրենց ջանքերով, աշխատանքով ստեղծում միջավայրն ու առաջ տանում։ Հայկական կողմի համար կարևորվում են այն հարցերը, որոնք օրակարգային են, և մենք դրանք ենք առաջ տանում»,- ասաց նա։

  • Կիսվել: