երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մոսկվան պատրաստ է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպել

Մոսկվան պատրաստ է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպել

Ռուսական կողմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու իր մտադրությունը։Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ․

«Մենք պատրաստ ենք մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը, որին կհաջորդի ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովը Մոսկվայում՝ նշված փաստաթուղթը ստորագրելու համար»։

  • Կիսվել: