չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մոսկվան պատրաստ է աջակցելու Բաքվի և Երևանի աշխատանքին՝ ընդհանուր սահմանի հստակեցման հարցում. ՌԴ ԱԳ նախարար

Մոսկվան պատրաստ է աջակցելու Բաքվի և Երևանի աշխատանքին՝ ընդհանուր սահմանի հստակեցման հարցում. ՌԴ ԱԳ նախարար

Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի աշխատանքին ընդհանուր սահմանի հստակեցման հարցում և ունի կոնկրետ առաջարկներ այս առնչությամբ։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է Lenta.ru-ն

Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը կարող է խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու հանձնաժողովներին, որոնք ստեղծվել են երկու կողմերի կողմից՝ սահմանազատման և սահմանագծման համար։

ՌԴ ԱԳ նախարարը նաև խոստացել է հասնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման՝ ընդգծելով այս ուղղությամբ առաջընթացը։

՛՛Մենք ընդհանուր ըմբռնում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն՛՛,- ասել է Լավրովը և հավելել, որ ՀՀ-ի հետ խորհրդակցում է այդ հարցով:

  • Կիսվել: