չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Մոռացված պատերազմի մոռացված զոհերը». Աշոտյանը  ԵԺԿ համաժողովին ուշադրություն է հրավիրել ռազմագերիների ճակատագրի վրա

«Մոռացված պատերազմի մոռացված զոհերը». Աշոտյանը ԵԺԿ համաժողովին ուշադրություն է հրավիրել ռազմագերիների ճակատագրի վրա

Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Աշոտյանը  ելույթ է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին՝ հիմնական մասնը նվիրելով Արցախյան վերջին պատերազմի արդյունքում մեր ռազմագերիների ճակատագրին։ Աշոտյանն իր խոսքում նշել է, որ ըստ իրեն՝ ռազմագերիների ճակատագիրն անուշադրության է մատնված թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ միջազգային ու եվրոպական ատյանների կողմից։

«Ելույթս վերնագրել էի «Մոռացված պատերազմի մոռացված զոհերը»։ Ներկայացրել եմ առկա իրավիճակը, Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի դեմ։ Եվրոպական Միության կառույցներին առաջարկել եմ հստակ մեխանիզմներ ռազմագերիների անհապաղ եւ առանց նախապայմանների ազատման համար Ադրբեջանի վրա իրական քաղաքական ճնշումներ իրականացնելու ուղղությամբ։ Խոսել եմ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Արցախյան բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին՝ Արցախի կարգավիճակի վերջնական եւ հստակ ամրագրման գերակայությամբ։ Առանց դրա Հարավային Կովկասում կայուն եւ լիարժեք խաղաղության մասին խոսելը նոնսենս է»,- մասնավորապես հայտնել է ՀՀԿ ներկայացուցիչը։

  • Կիսվել: