շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Մոռացե'ք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին, Հարավային Կովկասի պատմության նոր էջը պիտի բացենք միասին. Փաշինյան

Մոռացե'ք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին, Հարավային Կովկասի պատմության նոր էջը պիտի բացենք միասին. Փաշինյան

Նոր հայացքով, նոր աչքերով մեր տարածաշրջանին ու աշխարհին նայելը կրթական պրոցես է, որովհետև տարածաշրջանը, որտեղ կա Հայաստան-հայրենիք մի բան է, իսկ տարածաշրջանը, որտեղ կա Հայաստան-պետություն, հայրենիք-պետություն, Հայաստանի Հանրապետություն, բոլորովին ուրիշ բան է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ ներհայաստանյան դիսկուրսի մի հիսկայական մասը լրացվում է նրանով, թե ինչ են ասում ուրիշները, ինչ են ասում այլ մայրաքաղաքներում, «Այստեղ պրոբլեմը ոչ միայն այն է, որ Հայաստանյան քաղաքական և հանրային որոշ դերակատարներ, հաճախ այդպիսով դառնում են օտար ասելիքների քարոզչական գործակալներ, այլև այն, որ դուրս է թողնվում ամենակարևոր հարցը՝ իսկ ի՞նչ ենք ասում մենք, ի՞նչ ենք ասում մենք։ Սա հաճախ չի էլ կարևորվում և սա Սան Ստեֆանոյի և Բեռլինի ռելիքտային մտածողությունն է, համաձայն որի մենք կամ ասելիք չունենք, կամ մեր ասելիքը կարևոր չէ։

Մոռացե'ք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին։ Հարավային Կովկասի պատմության նոր էջը պիտի բացենք միասին և մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին»,- հայտարարեց Փաշինյանը:

  • Կիսվել: