շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մոնրեալի Կոնկորդիա համալսարանում չեղարկվել է Արցախի մասին թուրք դեսպանի ռասիստական միջոցառումը

Մոնրեալի Կոնկորդիա համալսարանում չեղարկվել է Արցախի մասին թուրք դեսպանի ռասիստական միջոցառումը

Կանադայի Մոնրեալ քաղաքի Կոնկորդիա համալսարանի ռազմավարական և դիվանագիտական ու միջազգային հարաբերությունների ամբիոնները, Քաղաքագիտության ուսանողների ասոցիացիայի հովանու ներքո չեղարկել են Կանադայում Թուրքիայի դեսպան Քարիմ Ուրասի հետ նախատեսված միջոցառումը։ Այս մասին հայտնել են Քվեբեկի հայ ուսանողական ասոցիացիաները (ASAs), գրում է 1lurer.am-ը:

Արցախյան հակամարտությանը նվիրված միջոցառման ժամանակ Կանադայում Թուրքիայի դեսպան Քարիմ Ուրասը պետք է ներկայացներ Արցախյան պատերազմի մասին «եզակի հեռանկարը»:

Նշվում է, որ Քվեբեկի հայ ուսանողական ասոցիացիաները կարողացել են կանխել Լեռնային Ղարաբաղի թեմայով Թուրքիայի դեսպանի միջոցառումը Կոնկորդիա համալսարանում:

«Հպարտ ենք տեղեկացնել, որ Կոնկորդիա համալսարանում միջոցառումը, որը նախատեսվում էր հյուրընկալել Թուրքիայի դեսպանին, կապված Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների, Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետ, չեղարկվում է»,- ասվում է Քվեբեկի հայ ուսանողական ասոցիացիաների հայտարարության մեջ։

ASAs-ն ընդունում է կազմակերպիչների գործադրած ջանքերը՝ շտկելու թուրք պաշտոնյային հրավիրելու սխալները, որն այս թեմայով ապատեղեկատվություն և քարոզչություն է տարածում՝ ի լրումն ակնհայտ հայատյացության, որն ամրագրված է թուրքական քաղաքականության մեջ:

 

  • Կիսվել: