կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մոնպելիեյի ՓՄ-ն խիստ անհանգստացած է ՄԱԿ-ի ճանաչած ՀՀ սահմանները փոփոխելու փորձերից

Մոնպելիեյի ՓՄ-ն խիստ անհանգստացած է ՄԱԿ-ի ճանաչած ՀՀ սահմանները փոփոխելու փորձերից

«Իրավիճակը Հայաստանում օր օրի վատթարանում է:

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ՝ խախտելով նրա տարածքային ամբողջականությունը։

Մոնպելիեյի փաստաբանների միությունը խիստ անհանգստացած է ՄԱԿ-ի կողմից 1923 թվականից ի վեր ճանաչված սահմանները փոփոխելու այս փորձերից: Այս հարձակումները միջազգային իրավունքի խախտում են: 

Մոնպելիեյի փաստաբանների միությունը՝ լինելով հայ ժողովրդի կողքին և Հայաստանի փաստաբանների պալատի հետ կապված լինելով համագործակցության պայմանագրով, հաստատում է իր լիակատար համերաշխությունը հայ ժողովրդի, նրա փաստաբանների, նրա դատավորների և ողջ իրավաբանական համայնքի հետ, ովքեր աշխատում են այս երկրում արդարադատության հաստատման համար: Մի երկիր, որը մշտապես ցեղասպանությունների և ագրեսիաների զոհ է դառնում:

Մոնպելիեյի փաստաբանների միությունը իր վրդովմունքն է հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: