կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մոբիլիզացված քաղաքացիական անձինք, որ տարբեր զորամասերում են, հիմա պետության հացն են ուտում, բայց ոչինչ չեն անում, ցանկանում են զորացրվել. Մարուքյան

Մոբիլիզացված քաղաքացիական անձինք, որ տարբեր զորամասերում են, հիմա պետության հացն են ուտում, բայց ոչինչ չեն անում, ցանկանում են զորացրվել. Մարուքյան

խմբակցությունը ստանում է ահազանգեր, որ մոբիլիզացված քաղաքացիական անձինք, որ տարբեր զորամասերում են, հիմա պետության հացն են ուտում, բայց ոչինչ չեն անում, ցանկանում են զորացրվել, իրենց աշխատատեղերում աշխատել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա հայտնեց, որ երկրում ռազմական դրությունը չվերացնելու համար իշխանության կողմից չի տեսնում բավարար հիմնավորում:

Նա հիշեցրեց, որ, լսելով ԳՇ պետին, 7 օր ռազմական դրության ռեժիմը հանելու նախաձեռնությամբ հանդես չեն եկել: «Դրանից հետո նախաձեռնել ենք ԱԺ խորհրդի նիստի արագ գումարման գործընթացը, իրենք (խմբ-«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորները) բոյկոտել են, չեն եկել, չեն ասել, որ անվտանգային խնդիրները չեն վերացել և այլն, հիմա այսօր եկել ասում են, թե չքննարկեցինք իրենց հետ, կոնսուլտացիա չարեցինք»,-ասաց Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ հայկական և ռուսական անձնագրեր ունեցող անձինք ռազմական դրության պատճառով չեն կարողանում հատել սահմանը, գնալ Ռուսաստան՝ աշխատելու: «Եվ չկա ոչ մի հիմնավորում: Հիմնավորումը միայն այն կարող էր լինել, որ ռուսական զորքը տեղ չի հասել, չի կանգնել, մեր զորքին չենք հանել, բայց տեսանյութերում տեսնում ենք, որ մեր զորքերը հերթով դուրս են գալիս այդ տարածքներից: Անվտանգային խնդիր չկա»,-կարծիք հայտնեց Մարուքյանը:

Ըստ Մարուքյանի՝ իշխանությունը ոչ մի հարցի պատասխան չունի, ուղղակի ասում է՝ ռազմական դրությունը չհանել:

Խմբակցության ղեկավարը նաև ասաց, որ խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու համար նախագիծ հիմա չունեն:

  • Կիսվել: