շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մնացականյանը Լավրովի հետ քննարկել է ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները

Մնացականյանը Լավրովի հետ քննարկել է ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները

Հոկտեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները:

Նախարար Մնացականյանը ներկայացրել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունները, դրանց արդյունքում Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը: 

Անդրադառնալով Թուրքիայի ապակայունացվող ներգրավվածությանը և վերջինիս աջակցությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների՝ հակամարտության գոտում տեղակայմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է արտատարածաշրջանային ուժերի անհապաղ դուրսբերումը։

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն ընդգծել են պատերազմական գործողությունների դադարեցման կարևորությունը:

  • Կիսվել: