Միշտ էլ, երբ դատախազը մտնում է ԱԺ որեւէ պատգամավորի հարցով, վերջինս ասում է՝ պատճառը իր հայրենասիրությունն է. Ռուբինյան
Միտքը հետևյալն է, որ տարբեր օրենսդրական ակտեր, այդ թվում սահմանադրություններ, բացի նրանից, որ այդ երկրների ներքին գործն են, կարող են այս կամ այն ընկալումը ունենալ արտերկրում, ոչ միայն տարածաշրջանում, ենթադրաբար դա է նկատի ունեցել վարչապետը: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ սահմանադրության փոփոխությունը կունենա ասենք տարածաշրջանային նշանակություն։
Անդրադառնալով Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին, Ռուբինյանն ասաց. «Ընդհանուր առմամբ, փորձը ցույց է տալիս, որ միշտ, երբ գլխավոր դատախազը միջնորդությամբ ներկայանում է Ազգային ժողով, խնդրելով պատգամավորներին թույլ տալ քրեական հետապնդում հարուցել այս կամ այն պատգամավորի նկատմամբ, այդ պատգամավորը հիմնականում ասում է, որ սա պայմանավորված է իր հայրենասիրական նկրտումներով»: