ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Միրզոյանը Նեպալի իր գործընկերոջ հետ զրույցում շեշտել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը

Միրզոյանը Նեպալի իր գործընկերոջ հետ զրույցում շեշտել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը

Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նեպալի ԱԳ նախարար Արզու Ռանա Դեուբայի հետ։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունների մանրամասները: Արզու Դեուբան շնորհավորել է Արարատ Միրզոյանին տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ճանապարհին այդ կարևոր իրադարձության կապակցությամբ:

Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագրին՝ նախարար Միրզոյանը մասնավորապես շեշտել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման համատեքստում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նեպալի միջև համագործակցության ակտիվացման հնարավորություններն՝ այդ առումով կարևորելով քաղաքական մակարդակով փոխայցելությունների իրականացումը: 

Հեռախսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։

  • Կիսվել: