հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Միրզոյանը Կուբայի ԱԳ նախարարի հետ զրույցում  անդրադարձել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության հարցում ձեռք բերված պայմանավորվածություններին

Միրզոյանը Կուբայի ԱԳ նախարարի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության հարցում ձեռք բերված պայմանավորվածություններին

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգես Պարիյայի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կուբայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները:

Արարատ Միրզոյանը և Բրունո Ռոդրիգես Պարիյան մտքեր են փոխանակել բազմակողմանիության, միջազգային համակարգի արդյունավետության վրա ազդող խնդիրների շուրջ։ Ընդգծվել է բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև փոխգործակցության առավել ակտիվացման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում զարգացումներին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ձեռք բերված պայմանավորվածություններին։

  • Կիսվել: