ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միրզոյանը հանդիպել է Չավուշօղլուի հետ. ինչ են քննարկել

Միրզոյանը հանդիպել է Չավուշօղլուի հետ. ինչ են քննարկել

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց Ստոկհոլմում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ ոչ պաշտոնական հանդիպումից։ Նա նշեց, որ կարող է բառացի վերարտադրել իր և Չավուշօղլուի հանդիպումը։

՛՛Մենք ոչ թե պաշտոնական հանդիպում ենք ունեցել, ուղղակի մի սենյակից մյուս սենյակը կապող միջանցքում քայլելիս, որտեղ պետք է տեղի ունենար պաշտոնական նիստը, կողք կողքի ենք քայլել, բարևել միմյանց, ծանոթացել, պատրաստակամություն հայտնել հարաբերությունների կարգավորմանը, խոսել հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին, պայմանավորվել ենք երկիր վերադառնալու պես նշանակել ներկայացուցիչ և սկսել գործընթացը։ Կարծում եմ, որ սա լավ խոսակցություն է, պաշտոնական հանդիպում չէ, բայց հանդիպում է, և ազդակներն էլ դրական են՛՛,- ասաց Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ որևէ գաղտնի հանդիպման մասին խոսք չկա, և քանի որ հանդիպումը պաշտոնական չէր, ուստի հաղորդագրություն էլ չի եղել։

 

 

  • Կիսվել: