ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Միրզոյանը Ղրղզստանի ԱԳ նախարարին ներկայացրել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները

Միրզոյանը Ղրղզստանի ԱԳ նախարարին ներկայացրել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ։
 
Ղրղզստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին Վաշինգտոնյան համաձայնությունների կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ձեռքբերված պայմանավորվածությունների մանրամասները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների և խաղաղության հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով ստեղծվող հնարավորությունների մասով։
 
Արարատ Միրզոյանը և Ժեենբեկ Կուլուբաևը մտքեր են փոխանակել երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։
 
 
 
 
 

  • Կիսվել: