հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միրզոյանը և Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանը առնչվող հարցեր (տեսանյութ)

Միրզոյանը և Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանը առնչվող հարցեր (տեսանյութ)

Հոկտեմբերի 14-ին ԱՊՀ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ֊ռուսական բազմոլորտ համագործակցությանը և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող խնդիրների շուրջ։ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առնչվող հարցեր։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: