կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Միրզոյանն իր դեմ դավադրություն չի տեսնում

Միրզոյանն իր դեմ դավադրություն չի տեսնում

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնի բանավեճից հետո Գևորգ Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի հետ որևէ քննարկում չի ունեցել: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:

Ըստ Միրզոյանի՝ ինքը ցանկացել է տեսնել հոդվածը, որը վերաբերում է պատգամավորին ձայնից զրկելուն. «Հետո որոշեցի առայժմ չդիմել այդ քայլին, քանի որ ցանկանում եմ մնալ քննարկումների շրջանակներում: Լիահույս եմ, որ ամեն ինչ կլինի քննարկումների սահմաններում, էթիկայի շրջանակներում: Իսկ եթե չլինի օրենքը, նորմը կա: Բոլոր հետաքրքրվողներին կարող եմ առաջարկել բացել ԱԺ կանոնակարգ օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասը»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից ներկայացված «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու հարցի քննարկման ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել Արարատ Միրզոյանի և Գևորգ Պետրոսյանի միջև:

Միրզոյանն անդրադարձավ նաև ԱԺ նիստերին ԱԺ նախագահի մասնակցության վերաբերյալ սահմանադրական օրենքի տապալմանը:

Նա նշեց, որ այդտեղ արտառոց որևէ բան չկա, և ինքն այդ օրենքի ընդունման տապալման հետևում իր դեմ դավադրություն չի տեսնում:

  • Կիսվել: