երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը ևս մեկ քայլ է խաղաղության հասնելու ուղղությամբ. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը ևս մեկ քայլ է խաղաղության հասնելու ուղղությամբ. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար: Այս մասին, խոսելով Երևանի և Բաքվի միջև խաղաղության շուրջ գործընթացի մասին, ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տարածաշրջանի գործերին արտաքին ուժերի անպատասխանատու և ապակառուցողական միջամտության վառ օրինակ էր ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը։ Մենք լիովին համաձայն ենք Ալիևի բազմիցս հնչեցրած գնահատականի հետ, որ Բրյուսելի հանդիպման նպատակը Հարավային Կովկասում բաժանարար գծերի ստեղծումն է»։

Ըստ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի՝ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում նույնպես բաժանարար գծեր է ստեղծում:

«ԵՄ առաքելությունը Արևմուտքի հիբրիդային պատերազմի գործիք է, այն չի վերահսկվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից: ️ԵՄ առաքելությունը բացահայտ սադրիչ աշխատանք է տանում, ամբողջ ծավալով զբաղվում է հակառուսական քարոզչությամբ, ձեռք է բերում հակաադրբեջանական և հակաիրանական բնույթ։ ️Հարավային Կովկասում տարածաշրջանային և երկկողմ բնույթի ցանկացած խնդիր պետք է լուծվի «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքի համաձայն»,-ասել է նա:

  • Կիսվել: