շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը կկայանա օրվա երկրորդ կեսին

Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը կկայանա օրվա երկրորդ կեսին

Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը կկայանա օրվա երկրորդ կեսին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման բացման խոսքում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Լավ հնարավորություն է օգտվել Մոսկվայում Ձեր գտնվելուց, որպեսզի դիտարկենք նաեւ մեր երկկողմ գործերի վիճակը, առավել եւս՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների նախատեսվող շփումների նախաշեմին։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել մեր ուղղվածությունը՝ իրագործելու այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նախագահներ Պուտինի եւ Ալիեւի միջեւ։ 

Վերջին հետաքրքիր նախագծերից է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը։ Մեր առաջնորդները դա քննարկել են միմյանց միջեւ եւ այլ շահագրգիռ երկրների մասնակցությամբ, իսկ դրանք քիչ չեն։ Ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպման ժամանակ կհամաձայնեցվի հետագա աշխատանքն այս եւ այլ ուղղություններով։

Կցանկանայի նշել, որ ս.թ. մայիսի 15-ին Մոսկվայում մեկնարկել են Խորհրդային Միության եւ Ադրբեջանի մեծ պետական գործիչ Գ.Ա.Ալիեւի հարյուրամյակին նվիրված հիմնական միջոցառումները: Նա իսկապես միավորող դեմք էր մեր երկրների համար։ Շնորհակալ ենք այս միջոցառումների կազմակերպման գործում Ձեր դեսպանության հետ սերտ համագործակցության համար:

Առեւտուրը մեզ մոտ վերելք է ապրում, ներդրումներն աշխատում են։ Ընկերությունները լրացուցիչ ծրագրեր ունեն: Կարծիքներ կփոխանակենք այս հարցերի շուրջ։ Տեսնենք, թե ինչպես ավելի լավ կլինի պատրաստվել մեր հայ գործընկերոջ հետ եռակողմ շփմանը։ Այն նախատեսված է օրվա երկրորդ կեսին»,-ասել է Լավրովը։

  • Կիսվել: