ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միքայելին, Գրիշային և Հովհաննեսին փոխանցվել են նախագահ Արմեն Սարգսյանի նվերները (լուսանկարներ)

Միքայելին, Գրիշային և Հովհաննեսին փոխանցվել են նախագահ Արմեն Սարգսյանի նվերները (լուսանկարներ)

Նախագահ Արմեն Սարգսյանը սիրով է հիշում Գյումրիի «Արեգակ» ներառական սրճարանի իր պատանի բարեկամներին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի ֆեյսբուքյան էջը։

Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության աշխատակիցների միջոցով օրերս սրճարանի աշխատակիցներ Միքայելին, Գրիշային և Հովհաննեսին են փոխանցվել նախագահ Արմեն Սարգսյանի նվերները։ Գրիշային և Հովհաննեսին են հանձնվել դյուրակիր համակարգիչներ, իսկ Միքայելենց բնակարանը ապահովվել է ջեռուցման համակարգով:

Հ․Գ․ Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է»:

 
 
 

 

 

 

 

 

 
 
 
  •  

  • Կիսվել: