շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միքայել Մինասյանը հերքում է ոստիկանության հերքումը

Միքայել Մինասյանը հերքում է ոստիկանության հերքումը

Միքայլ Մինաասյանի կարծիքով՝ ոստիկանությունը հերքում է մի բան, ինչն ինքը չի ասել։ Այս մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանն ասաց իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ՝ անդրադառնալով իր կողմից բարձրաձայնված՝ ադամանդի ապօրինի բիզնեսի և դրա վերաբերյալ ոստիկանության հերքման տեսանյութին։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հիշում եք չէ, որ Նիկոլ Փաշինյանը ինքնամոռաց գնաց, բացեց այդ գործարանը։ Հետո մենք բոլորս իրար հետ հասկացանք, որ Հայաստանից արտահանվել է 20 մլրդ դրամի ադամանդ, որից հետո օրեր առաջ ոստիկանությունը, անկասկանալի ֆիլմով ըստ իրենց հերքում է իմ պատմություն է։

Չհասկացա, դուք ի՞նչն եք հերքում։ Դուք հերքում եք մի բան, որը ես չեմ ասել։ Դուք ասում եք՝ և, այսպիսով, Միքայել Մինասյանի ասածը, որ այս, այս և վերջում՝ Հայաստանից չի արտահանվել օրինական ադամանդ… Սիրելիներս, ես չեմ ասել, որ դա անօրինական արտահանում է, ես ասել եմ, որ դա անօրինական ադամանդ է՛՛:

Ըստ նախկին դեսպանի՝ Հայաստանում չկա 1400 ադամանդ մշակող, որոնք կարող էին 2020 թ-ի առաջին 3 ամիսների ընթացքում 20 մլրդ դրամի ադամանդ մշակել: ՛՛Չկա, և դուք դա չեք հերքում։ Եվ ինչ-որ թվեր դուք ասում եք՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հաստատված, դա չի նշանակում, որ մենք հավատում ենք։ Մենք էշ և գիժ չենք, դուք եք մեզ դրել գժի տեղ, և մենք գիտենք, որ դուք եք գիժը՛՛,-ասաց Միքայել Մինասյանը:

  • Կիսվել: