ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Միքայել Մինասյանի քրգործով նոր անձ է կալանավորվելու. ՊԵԿ նախագահ

Միքայել Մինասյանի քրգործով նոր անձ է կալանավորվելու. ՊԵԿ նախագահ

Միքայել Մինասյանի մեղադրանքի մասով բավարար չափով տեղեկատվություն տարածվել է արդեն։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ մյուս հանգամանքները նախաքննության գաղտնիք են եւ դրանք ավելի առարկայական ներկայացնելը տեղին չեմ համարում:

«Դատարանը գնահատելով քննիչի միջնորդությունը, դրանում ներկայացված ապացույցները, կալանքի հիմքերը եւ Միքայել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածի հիմքերը, որոշում է կայացրել բավարարել այդ միջնորդությունը: Ավելին դատարանը որոշել է բավարարել քննիչի մեկ այլ միջնորդություն, Միքայել Մինասյանի գործերի կառավարիչին՝ Լեոնիդ Արեւշատյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը»,-ասաց նա:

Հարցին, թե որտե՞ղ է գտնվում Մինասյանը, ՊԵԿ նախագահը նշեց․

«Իրավապահները գուցե ունեն տեղեկատվություն, այդ մասին ես չեմ բարձրաձայնի»:

  • Կիսվել: