ՄԻՊ աշխատակազմն ամփոփել է ԱԺ ընտրությունների օրվա ընթացքում ստացված ահազանգերը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կազմակերպված ուղիղ եթերի ընթացքում ամփոփել է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները, ստացված դիմումների, բողոքների քննության ընթացքը և արձանագրված հիմնական խնդիրները։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրվա ընթացքում ստացված ահազանգերի ու իրականացված աշխատանքների ամփոփմանը կարող եք ծանոթանալ այստեղ:



