ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մինսկը շահագրգռված է Հայաստանի հետ շփումների բարձր դինամիկայի պահպանմամբ. Լուկաշենկո

Մինսկը շահագրգռված է Հայաստանի հետ շփումների բարձր դինամիկայի պահպանմամբ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի եւ անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով։ Այս մասին տեղեկացրել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունում։

«Մեր պետությունները պատմականորեն կապված են ամուր բարեկամությամբ եւ վստահելի ու փոխշահավետ երկխոսություն զարգացնելու միտվածություն ունեն,- նշվել է Հայաստանի նախագահի հասցեին ուղարկված շնորհավորական ուղերձում։- Համոզված եմ, որ բելառուսա-հայկական համագործակցության կառուցողական բնույթը կնպաստի երկու երկրների տնտեսությունների հետագա ամրապնդմանը եւ քաղաքացիների բարեկեցության աճին, թույլ կտա հարստացնել Մինսկի եւ Երեւանի հարաբերությունները նոր հեռանկարային նախագծերով»։

Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքում Ալեքսանդր Լուկաշենկոն բարձր է գնահատել ստեղծված երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության, աջակցության եւ հարգանքի բարի ավանդույթների վրա։ «Մինսկը շահագրգռված է միջպետական երկխոսության հետագա զարգացմամբ եւ երկկողմ շփումների բարձր դինամիկայի պահպանմամբ,- ընդգծել է Բելառուսի նախագահը։- Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդումը թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել համագործակցության առկա պոտենցիալը՝ հանուն Բելառուսի եւ Հայաստանի բնակիչների բարգավաճման»։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: