կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱՄՆ պետդեպարտամենտը իր  քաղաքացիներին կոչ է արել լքել Բելառուսը

ԱՄՆ պետդեպարտամենտը իր քաղաքացիներին կոչ է արել լքել Բելառուսը

Մինսկում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Բելառուսը։ Այս մասին հայտարարությունը տեղադրվել է  Պետդեպարտամենտի կայքում։

 

«Մի՛ այցելեք Բելառուս օրենքների կամային կիրառման, ձերբակալության ռիսկի, Ուկրաինայի հետ Բելառուսի սահմանի երկայնքով ռուսական ռազմական ուժի մտահոգիչ ընդլայնման, COVID-19-ի և դրա հետ կապված մուտքի սահմանափակումների պատճառով։

Բելառուսում ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան կոմերցիոն կամ մասնավոր միջոցներով»,-հայտնել է գերատեսչությունը։

Բացի այդ, Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել չայցելել Մոլդովայի տարածք և կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Մերձդնեստրը։

  • Կիսվել: