Մինչև տեսանելի արդյունք չլինի, չի կարելի համարել, որ դա բավարար է. Շահրամանյանը՝ գերիների վերադարձի մասին
Մենք առնվազն ակնկալում ենք գերիների վերադարձը և ինչքան շուտ այնքան լավ. այս հարցում մենք, իհարկե, շահագրգռված ենք, բայց այստեղ մեծ անելիք ունեն Հայաստանի իշխանությունները, որոնք մեզ վստահեցնում են, որ մշտական աշխատանք է իրականացվում այդ ուղղությամբ, բայց մինչև տեսանելի արդյունք չլինի, չի կարելի համարել, որ դա բավարար է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Եռաբլուր պանթեոնում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Եվ նաև ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը։ Վերջերս նաև դրա մասին, գիտեք, Միացյալ Նահանգների նախագահն է խոսել, որ անձամբ կխնդրի Ադրբեջանի նախագահին և հույս ունենք, որ ինքը դա կանի»,–ասաց նա։


