երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մինչև տարվա վերջ որեւէ պետական վճարում կանխիկ եղանակով չանել. վարչապետի հանձնարարականը

Մինչև տարվա վերջ որեւէ պետական վճարում կանխիկ եղանակով չանել. վարչապետի հանձնարարականը

1000-ից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում կանխիկ եղանակով որևէ պետական վճարում չիրականացնել, մինչև տարվա վերջ այդ խնդիրը լուծեք։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ, դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մակրտչյանին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ճիշտ է, ի սկզբանե ինչ-որ փաստարկներ կային, ասում էիք եկեք միանգամից այդպես չանենք, ես ընդունեցի, բայց ինչքան մտածում եմ, դրա մեջ ոչ մի տրամաբանություն չկա։

Մինչև տարվա վերջ որևէ պետական վճարում կանխիկ եղանակով չանել, որովհետև ինչ-որ տեղեր խորշեր ենք թողնում, որը մեզ համար տեսանելի և կանխատեսելի չէ։ Առաջիկա հումանիտար ասուլիսներից մեկում էլ թվաբանությունը կհրապարակեք ճշգրիտ, քանի մարդ է շահառու ճանաչվել և այլն։

Մի մարդու ճշգրտությամբ, մոտավոր թվեր՝ մոտ 100․000, շուրջ 90․000 թվեր չլինի, կոնկրետ հասցեով, կոնկրետ քարտերով հրապարակեք բոլոր թվերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: