հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մինչև հողի մշակման կուլտուրան չփոխվի, խնդիրները չեն լուծվելու. Փաշինյան

Մինչև հողի մշակման կուլտուրան չփոխվի, խնդիրները չեն լուծվելու. Փաշինյան

Մշակման ավանդական մեթոդը, որ կա Հայաստանում, մարդկանց չի հարստացնելու: Այս մասին Արարատի մարզում Նարեկ համայնքն կատարած այցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ նա ծանոթացավ համայնքի խաղողի, ծիրանի, դեղձի նորատունկ այգիներին: 

«Այդ մեթոդը մարդուն չի հարստացնելու: Պիտի փոխվի, ամբողջությամբ պիտի փոխվի: Այսպես պետք է լինի՝ նախ ծավալի էֆեկտը, 1000 մետր, նույնիսկ 1 հեկտար հողով հնարավոր չի լինելու հարցեր լուծել: Մինչև գյուղատնտեսության, հողի մշակման կուլտուրան չփոխվի, այս հարցերը, խնդիրները չեն լուծվելու»,- նշեց վարչապետը գյուղացիների հետ զրույցում:

Այգիների հիմնադիրը նշեց, որ իրացման հետ կապված խնդիրներ չունի, իրեն խնդրում են այդպիսի սորտերը հանձնել գործարաններ, սակայն նպատակ ունի սեփական գինու ու կոնյակի գործարան, նաև չրի գործարան կառուցել:

Նա նաև հավելեց, որ շուրջ 20 աշխատատեղ է ստեղծել, աշխատավարձն էլ օրավարձով է: Նաև հավելեց, որ լաբորատորիա է ցանկանում ստեղծել՝ մշակման յուրահատկությունները հասկանալու համար:

  • Կիսվել: