ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մինչև հանրաքվեն ՍԴ-ի գործունեությունը պետք է ստանա պատշաճ իրավաքաղաքական գնահատական․ Արման Բաբաջանյան

Մինչև հանրաքվեն ՍԴ-ի գործունեությունը պետք է ստանա պատշաճ իրավաքաղաքական գնահատական․ Արման Բաբաջանյան

Հանրաքվեի անցկացումն ուղղված է միմիայն ժողովրդավարության պաշտպանությանը, սակայն, նախքան հանրաքվեն, ՍԴ-ի գործունությանը պատշաճ իրավաքաղաքական գնահատական տալու կարիք կա: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական ճգնաժամի հաղթահարումն անկյունաքարային նշանակություն է ունենալու մեր երկրի զարգացման համար: Միևնույն ժամանակ չափազանց կարևոր է, որ մենք առաջնահերթ կերպով ախտորոշենք առաջացած ճգնաժամը, նրա հասցրած վնասները մեր պետության համար: ՍԴ-ի ճգնաժամը հաղթահարելու համար հանրաքվեի անցկացումն ուղղված է միմիայն ժողովրդավարության պաշտպանությանը:

Առավել քան վստահ եմ, որ մենք մոտեցել ենք այն հանգրվանային կետին, որ մինչև հանրաքվեն ՍԴ-ի գործունեությունը պետք է ստանա պատշաճ իրավաքաղաքական գնահատական: Առանց այդ գնահատականի սահմանադրական հանրաքվեի ողջ գործընթացը բովանդակազուրկ կլինի, այն զրկվում է սահմանադրաիրավական և քաղաքական բովանդակությունից »,-ասաց Բաբաջանյանը:

 

 

  • Կիսվել: