չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մինչև այս պահը հայ գերիների հարցը լիովին լուծված չէ. Փաշինյանը՝ Պուտինին

Մինչև այս պահը հայ գերիների հարցը լիովին լուծված չէ. Փաշինյանը՝ Պուտինին

Մինչև այս պահը հայ գերիների հարցը լիովին լուծված չէ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասավորապես, նշեց. ՛՛Մի քանի օր առաջ 15 գերի վերադարձավ հայրենիք, և ուզում եմ ընդգծել Ձեր անձնական դերն այս հարցում և երախտագիտությունս հայտնել՛՛:

Փաշինյանի խոսքով՝ հունիսի 24-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են այս հարցը, և արդյունքում 15 հայ գերիներ վերադարձան հայրենիք։

Հիշեցնենք, որ Բաքվի դատարանի կողմից դատապարտված՝ Հայաստանի 12 քաղաքացիներ և ևս երեք ռազմագերիներ հուլիսի 3–ին վերադարձան հայրենիք: 

 

  • Կիսվել: