ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մինչ օրս մտածել եմ՝ քաղաքապետը նման հարցերի հետ կապ չունի․ Բաբկեն Թունյան

Մինչ օրս մտածել եմ՝ քաղաքապետը նման հարցերի հետ կապ չունի․ Բաբկեն Թունյան

«Վերջին օրերին որքանով հասցրել եմ, հետևել եմ քաղաքապետի թեկնածուների հրապարակային ելույթներին ու հարցազրույցներին, հարցեր շատ են առաջացել», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Բայց ամենաանհասկանալին եղել և մնում է հետևյալ հարցը. քաղաքապետ ընտրվելով՝ ինչպե՞ս է հնարավոր, ասենք, արտաքին քաղաքականության կուրս փոխել, նվազեցնել վարկերի տոկոսադրույքը կամ բազմապատկել կենսաթոշակի չափը: Մինչ օրս մտածել եմ՝ քաղաքապետը նման հարցերի հետ կապ չունի, բայց ինչևէ, չխորանանք, երևի ձև կա, ես չգիտեմ: )

Մի բան էլ. քաղաքին վերաբերող ցանկացած խոստում ու ծրագիր գին ունի, և խոստացողը պետք է նաև փողի աղբյուրը ցույց տա: Բայց ոնց հասկացա, որոշ թեկնածուներ այդ մասին չեն էլ մտածում, երևի անկեղծ հավատացած են, որ իրենց ընտրվելու դեպքում երկնքից տասնյակ միլիարդավոր դրամներ են թափվելու, և իրենց մնալու է միայն դրանք հավաքել ու լուծել բոլոր խնդիրները:
Ինչ ասեմ, ժամանակը ցույց կտա, թե մեր հայրենակիցները ինչպիսի լրջությամբ են վերաբերում այս ընտրություններին և որքանով են հավատում նախընտրական ականջահաճո խոստումներին», - շարունակել է պատգամավորը:

  • Կիսվել: