Միմյանց հետ ընտրությունների կգնան ՀՅԴ-ն, «Հայրենիքն» ու քոչարյանական թեւը. Ցուցակը կազմելիս կփլվի՞ դաշինքը․ «Հրապարակ»
17 կուսակցություններից միմյանց հետ ճանապարհ կգնան, հավանաբար, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը եւ քոչարյանական թեւը։ Ընդ որում, ՀՅԴ-ն՝ որպես ավանդական եւ ինստիտուցիոնալ կուսակցություն, հավակնում է առավել գերակշիռ դերակատարում։ Սակայն, որպես կանոն, ցուցակ կազմելու ժամանակ գործընկերները համաձայնության չեն գալիս, եւ հավանական դաշինքը, դեռ չստեղծված, քանդվում է։
Հանրապետականն ու ԲՀԿ-ն իրենց համարում են ամենակայացած եւ ընտրական մեծ փորձ ունեցող ուժեր, ուստի հակված են միայնակ գնալու։ Մյուսներից քիչ թե շատ միավորվելու շանսեր ունի Հրանտ Բագրատյանը՝ մի քանի մանր կուսակցությունների հետ։ Մի բլոկ էլ կարող է ձեւավորվել ակտիվ պրոռուսական ուժերից, որոնք նոր ՍՍՀՄ ձեւավորելու գաղափարի կողմնակիցն են։ Ամեն դեպքում, արդեն հստակ է, որ առաջիկա ընտրություններին մեծ թվով մասնակիցներ են լինելու՝ փոքր ձայներով, եւ հստակ առաջատար ու մեծամասնություն չի ձեւավորվելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


