երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկանում ենք ՌԴ կառավարության կայքից:

Վարչապետները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության առանցքային հարցեր: Քննարկվել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի գերակա համատեղ խնդիրները:

Միխայիլ Միշուստինն ու Նիկոլ Փաշինյանը նաեւ շնորհավորանքներ են փոխանակել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: