հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալը կմեկնի Վիեննա

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալը կմեկնի Վիեննա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանը կմեկնի Վիեննա:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանին 2022 թվականի հունիսի 26-ից հուլիսի 1-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ «Աշխատած վառելիքի անվտանգ կառավարման և ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման մասին» համատեղ կոնվենցիայի շրջանակներում ԱԷՄԳ-ի անդամ պետությունների կողմից ներկայացված ազգային հաշվետվությունների 7-րդ դիտարկման աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով:

2. Վահե Գրիգորյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

  • Կիսվել: