ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է կայանա ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև. Փաշինյան

Միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է կայանա ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև. Փաշինյան

Մենք առաջ ենք քաշում ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Կարծում ենք, որ այդ խոսակցության շահագրգիռ թիվ մեկ կողմը պետք է լինի խոսակցության մասնակիցը: Խոսքը ԼՂ հայության մասին է: Հույս ունենք՝ միջազգային հանրության շրջանում էլ այդ ըմբռնումը կա կարծես թե, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է կայանա ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի ԼՂ-ի հայերի իրավունքների և անվտանգության մասին:

Այն, որ մենք համաձայն ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը տարանջատել ԼՂ հայության, հայերի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումից, դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք այդ հարցն օրակարգից հանելուն: Նկատի ունեմ՝ ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հարցը: Եթե մենք այս խնդիրը լուծում ենք, ՀՀ-ն պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հենքի վրա շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ՛՛:

Վարչապետն անդրադարձավ նաեւ կոմունիկացիաների բացմանը եւ նշեց, որ եթե հարցն Ադրբեջանի համար ոչ թե էսկալացիա փնտրելու առիթ է, այլ իսկապես կոմունիկացիաներ ստեղծելու, ապա այդ հարցը կարելի է լուծված համարել:

 

  • Կիսվել: