Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու վերաբերյալ հայտարարություն
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմը հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կառավարությունը։
«Դիտարկվելու են 30 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն 5 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, միջազգային իրավունքին, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին, անգլերենին և այլ օտար լեզվի տիրապետող, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց ինքնակենսագրությունները:
Ինքնակենսագրությունների ուսումնասիրության արդյունքներով ընտրված անձինք կհրավիրվեն հարցազրույցի:
Ինքնակենսագրությունը և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2025 թվականի մայիսի 7-ը ներառյալ»,- ասված է հայտարարության մեջ։