երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Միջազգային հարթակներում սլովակ խորհրդարանականները միշտ պաշտպանել են ՀՀ-ի և Արցախի շահերը

Միջազգային հարթակներում սլովակ խորհրդարանականները միշտ պաշտպանել են ՀՀ-ի և Արցախի շահերը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ու՞մ երկրպագել Անգլիա-Սլովակիա խաղում։ Միանշանակ՝ Սլովակիայի հավաքականին։ Ինչու՞… Քանի որ միջազգային հարթակներում սլովակ խորհրդարանականները միշտ պաշտպանել են ՀՀ եւ Արցախի շահերը։

Մասնավորապես, 2015-ին եւ 2018-ին Սլովակիայի խորհրդարանում սլովակ եղբայրների հետ կազմակերպեցինք «Ընդդեմ ցեղասպանության» համաժողովը,իսկ 2018-ին էլ Սլովակիայի խորհրդարանի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ Բրատիսլավայում նախաձեռնեցինք Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի նվիրված միջոցառում։

Ողջույններս սլովակ եղբայրներիս՝ խորհրդարանի ղեկավար Անդրեյ Դանկոյին/այսօր արդեն փոխնախագահ/ եւ Սլովակիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Դուշան Տիտելին»։

  • Կիսվել: