ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Միջազգային հանրությունը ճանաչում է ՀՀ-ի ժողովրդավարական ձեռքբերումները և կառավարության նվիրվածությունը․ վարչապետ

Միջազգային հանրությունը ճանաչում է ՀՀ-ի ժողովրդավարական ձեռքբերումները և կառավարության նվիրվածությունը․ վարչապետ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներից։

«Կարող եմ ասել հետևյալը, որ միջազգային հանրությունը ճանաչում է Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները և ընդգծում է համոզվածությունը Հայաստանի կառավարության նվիրվածության նկատմամբ և ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ։ Սա շատ կարևոր է, շատ կարևոր է մեր արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների տրամաբանության մեջ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ։ 

Վարչապետը գործնական խնդիր է համարում այն, թե ինչպես այդ գործոնը տրանսֆորմացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարեկեցության ավելի բարձր աստիճանի, անվտանգության ավելի բարձր աստիճանի և ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության  անվտանգության, բարեկեցության և երջանկության իրականցման գործիքի։

  • Կիսվել: