չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Միջազգային հանրությունն առանձնահատուկ պատասխանատվություն է կրում երաշխավորելու էթնիկ հայերի իրավունքների, անվտանգության՝ խաղաղության կարգավորմանը համահունչ հասցեգրված լինելը. Ֆիլիպ Ռիկեր

Միջազգային հանրությունն առանձնահատուկ պատասխանատվություն է կրում երաշխավորելու էթնիկ հայերի իրավունքների, անվտանգության՝ խաղաղության կարգավորմանը համահունչ հասցեգրված լինելը. Ֆիլիպ Ռիկեր

ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման ընթացքում, հայտարարել է, որ թեև վիճելի հարցերի լուծումը մնում է Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատվությունը, սակայն ինքը պարզ ասել է, որ միջազգային հանրությունն առանձնահատուկ պատասխանատվություն է կրում  երաշխավորելու, որ էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը վստահելիորեն և խաղաղության կարգավորմանը համահունչ հասցեգրված լինեն:

«Այդ նպատակով ես բազմիցս խրախուսել եմ երկու երկրների ղեկավարներին դիտարկել միջազգային մեխանիզմ՝ ապահովելու, մշտադիտարկելու և Լեռնային Ղարաբաղին վերաբերող որևէ համաձայնագրի մասին զեկուցելու համար: 

Կողմերը գտնվում են պատմական խաչմերուկում: Մենք խրախուսում ենք նրանց ընտրել բարգավաճման ապագան և ցույց տալ խաղաղության վրա միասին աշխատելու խոհեմությունը»,- ասել է Ռիկերը՝ շեշտելով, որ խաղաղությունն օգուտ կբերի տարածաշրջանի ժողովուրդների գալիք սերունդներին:

Նա հավելել է, որ ամերիկյան կողմի ջանքերը՝ այս նպատակին հասնելու համար, կշարունակվեն:

  • Կիսվել: