երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Միջազգային հանրություն, ինչ մեր երկրում է տեղի ունենում, մաղթում եմ, որ նույնն էլ ձեր երկրներում տեղի ունենա. Բագրատ Սրբազան

Միջազգային հանրություն, ինչ մեր երկրում է տեղի ունենում, մաղթում եմ, որ նույնն էլ ձեր երկրներում տեղի ունենա. Բագրատ Սրբազան

Հրապարակային ասում եմ՝ ոստիկաններին անգամ բարև մի տվեք, արհամարեք դրանց, դրանք արյունով հաց են տուն տանում։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց Տավուշը հանուն հայրենիքի շարժման ղեկավար Բագրատ Սրբազանը:

՛՛Այն ոստիկանները, որոնք խոշտանգում են մարդկանց ու ամենավերջին հայհոյանքները տալիս, դրանք խուլիգաններ են։ Երեկ դուք պետք է տեսնեիք դրանց խրախճանքը, երբ գնում էին տուն՛՛,-հավելեց նա:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նաև տեղեկացրեց, որ ոստիկանական ուժերի գործողություններից տուժած քաղաքացիների մի մասը ներկա է հանրահավաքին՝ չնայած դեռ լիովին չեն կազդուրվել:
 
Այնուհետև, դիմելով միջազգային հանրությանը, նա նշեց. ՛՛Միջազգային հանրություն, ինչ մեր երկրում է տեղի ունենում, մաղթում եմ, որ նույնն էլ ձեր երկրներում տեղի ունենա։
 
Թող այս նույն ժողովրդավարություն կոչեցյալը տարածվի նաև ձեր երկրներում։ Առաջին անգամը չէ, որ դուք կեղծում եք, ձեր ճորտն էլ ծառայում է ձեզ համար՛՛։

  • Կիսվել: