ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Միջազգային առցանց ամառային դպրոց․ մասնակցությունն ավճար է

Միջազգային առցանց ամառային դպրոց․ մասնակցությունն ավճար է

2018-2022 թթ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը իրականացնում են Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող  «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն) կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիր, որով նախատեսվում է բարելավել կրթական ծրագրերի որակը Հայաստանում և Վրաստանում, ապահովել առարկայական ծրագրերի բազմակողմանի արդիականացում: Սույն ծրագրի շրջանակներում ս/թ սեպտեմբերի 6-ից 13-ը անցկացվում է «Շրջակա միջավայրի գիտությունները՝ հանուն կայուն առողջության» միջազգային առցանց ամառային դպրոցը, որի նպատակն է Հայաստանում և Վրաստանում բնապահպանական կրթական ծրագրերի արդիականացման աշխատանքները լրացնել հետազոտեն  նորարարական ուսուցման ձևերով:

Միջոցառումը նախատեսում է ներգրավել մագիստրանտների և ասպիրանտների, որոնք կապահովեն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գիտական կարիերայի փոխանակում և խթանում:

 «Շրջակա միջավայրի գիտությունները՝ հանուն կայուն առողջության» ամառային դպրոցը, որը իրականացվում է Menvipro «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի շրջանակներում, այժմ բաց է գրանցման համար։

Ամառային դպրոցի վեբէջ՝

https://www.summerschool.menvipro.org/home/en/

Գրանցման հղում՝ https://bit.ly/MenviProRegistration

/// https://www.menvipro.org/

Մասնակցությունն անվճար է և հնարավորություն է ընձեռում հավաքել 2 ECTS կրեդիտ

  • Կիսվել: