չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Միջադեպը նպատակ ուներ լռեցնել ու վախեցնել Քոչարյանի արդարադատությունը պահանջող ահռելի զանգվածներին․ Ստյոպա Սաֆարյան

Միջադեպը նպատակ ուներ լռեցնել ու վախեցնել Քոչարյանի արդարադատությունը պահանջող ահռելի զանգվածներին․ Ստյոպա Սաֆարյան

«Էրեբունի պլազայում» տեղի ուեցածը մի քանի նպատակ է հետապնդում։ Այս մասին գրել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

«Իսկ եթե շատ ավել լուրջ...
Էրեբունի պլազայում ահաբեկչության բեմականացման նպատակներն էին..


1. միջադեպով ստեղծել game-changer, որով հավելյալ ուշադրություն կհրավիրվեր Ռ.Քոչարյանի դատավարության վրա, որի հանդեպ հանրային ուշադրությունը մարել է դատաքննությունը ձգձգելու մարտավարության արդյունքում. Game-ը' քաղաքական խաղն իր կանոններով ձեռնտու չէր ոչ այն ժամանակ, երբ հասարակությունը սրտատրոփ սպասում էր դատի մեկնարկին ու Քոչարյանի հնարավորինս արագ դատապարտմանը, իսկ այդ պայմաններում դատի սկսվելը թույլ տալը վտանգավոր էր, ոչ էլ նրանից հետո, երբ այդ նպատակով դատաքննությունը ձգձգվեց ու հասարակության հիասթափությունն ու անտարբերությունը հավասարապես աճեցին... երկու իրավիճակն էլ ձեռնտու չէ, բայց այնուամենայնիվ հանրային ուշադրությունը մեծացնելը անհրաժեշտ է, որովհետև չոր դատական պրոցեսից ու դատարանում ոչ մի սպասելիք Քոչարյանը չի կարող ունենալ. քրգործով ձեռքբերված ապացույցներն անողոք են ու իր դեմ։


2. Եթե նախկինում Քոչարյանը կարողանում էր ինչ-ինչ շրջանակների միստիկ հնարքներով հավատացնել իր ամենազոր ուժի մասին, հույս ներշնչել, թե շուտով ազատության մեջ կլինի, փողոցով ու "թեժ աշնանը" կգա իշխանության, ամիսներ անց պարզ է դառնում, որ նրա առավելագույն ուժն այլևս դատերը հետաձգել է, չունի թիկունք ոչ Ռուսաստանում, ոչ հասարակության մեջ, ոչ պետական համակարգում և անգամ ՍԴ ն կասեցրեց իր գործի վարույթը ու ՍԴն էլ ոչինչ չի անելու/չի կարողանա անել նրան ազատելու հարցում, իսկ "նյարդերի ճակատամարտում" Հայաստանի նոր իշխանությունները և Փաշինյանն անպարտ են։ Ուստի ահաբեկչության սպառնալիքը մի փոքր "ուժ" է հաղորդում դրամատիկ իրավիճակին, իբրև թե Քոչարյանի ազատության մարտիկները պատրաստ են ծայրահեղ քայլերի։


3. Ահաբեկչության սպառնալիքներով լռեցնել ու վախեցնել Քոչարյանի արդարադատությունը պահանջող ահռելի զանգվածներին, որոնք, ըստ հաշվարկի, պետք է որ այսուհետ նախընտրեն "շառից, փորձանքից հեռու" դիրքը, քանի որ կողմնակիցները վճռական են, կատաղած ու պատրաստ են զենք գործադրել, և նրանց այդ հարաբերական լռության պայմաններում "ազատություն Քոչարյանին" սակավաթիվ կոչերը գոնե կլսվեն։


4. Շարունակել ստեղծել Հայաստանում վաղ 90-ականների "քաոսի վերադարձի" զգացողություն, որը կթուլացնի այլեւս ակնհայտորեն Քոչարյանից ուժեղ տղա Նիկոլ Փաշինյանի սոցիալական հենարանը, ով, ակնկալվում է, որ կհիասթափվի իրենց "քաոս բերած" հեղափոխությունից։

Հատուկ դժվար հասկացող մի շրջանակի համար. գրառումը կատարվել է փորձագետի կարգավիճակով, այլ ոչ թե Հանրային խորհրդի նախագահի կարգավիճակով։»,- մասնավորապես գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ «Էրեբունի պլազա» էր  ներխուժել անհավասարակշռված վարքագծով զինված տղամարդ, հարցրեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, ինչ որ բաներ վանկարկել, կրակել, վերցրել պատանդներ։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները և հատուկ ջոկատայիններ։ Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ բանակցություններից հետո տղամարդը հանձնել է զնեքը և տարվել Ոստիկանության բաժանմունք։ 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

 

  • Կիսվել: